Քադիրովն առաջարկում է փակել Լարսի ճանապարհը, եթե Վրաստանի իշխանությունները ներողություն չխնդրեն

Քադիրովն առաջարկում է փակել Լարսի ճանապարհը, եթե Վրաստանի իշխանությունները ներողություն չխնդրեն

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը մեկնաբանել է վրացական եթերում Գեորգի Գաբունիայի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վերջինիս ծնողների հասցեին հնչեցված  հայհոյանքը:

Քադիրովը մանավորապես նշել է, որ Կովկասում տղամարդիկ նման արտահայտություններ չեն անում որևէ մեկի հասցեին, իսկ Գաբունիան ուղղակի ի ծնե վախկոտ է. «Տեղի ունեցածը խայտառակություն է վրաց ժողովրդի և Վրաստանի համար»:

Չեչնիայի ղեկավարի խոսքերով, այստեղ հարցը չի վերաբերում առանձին լրագրողին. «Պուտինի հետ միասին հաղորդավարը վիրավորել է ամբողջ ռուս ազգին: Վրաստանի նախագահը և վարչապետը պետք է պաշտոնապես և հրապարակային ներողություն խնդրեն, իսկ հաղորդավարի  արարքի մասով քրեական գործ պետք է հարուցվի: Այլապես, երեք օրից կարելի է փակել Վրաստան տանող ու Վրաստանից դուրս եկող բոլոր ճանապարհներն ու արահետները»

Կարճ հասցե: javakhq.info/u/4411.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :