Սամվել Բաբայանի գերնպատակը իշխանության հասնելն է

Սամվել Բաբայանի գերնպատակը իշխանության հասնելն է

Սամվել Բաբայանը «Հայելու առաջ» տված վերջին հարցազրույցում մեկ անգամ ևս ապացուցեց, որ նրա մոտ գերնպատակն իշխանության հասնելն է, ինչ գնով էլ լինի, և կազմակերպված հակաիրավական սահմանադրական փոփոխություն կատարելու ստորագրահավաքը՝ դրան հասնելու միջոցն է։ Առաջարկվող Սահմանադրական փոփոխության տեքստը կարդալով ես մտածել եմ, որ իրավագիտական նվազագույն գիտելիքներ ունեցող մարդը չի կարող նման անհիմն ձևակերպումներ անել, բայց այս հարցազրույցից հետո իմ մոտ կարծիք ձևավորվեց, որ դա արվել է դիտավորյալ, հետագայում բացասական եզրակացություններ ստանալու ակնկալիքով, որը պետք է հիմք հանդիսանա հակասահմանադրական գործողությունների իրականացման։ Համոզված հայտարարում եմ, որ ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլ Արցախի ողջ գիտակից ժողովուրդը թույլ չի տալու որևէ հակասահմանադրական գործողություն,թույլ չի տալու իր, մոտ 30 տարեկան, անկախ պետության հիմքերը սասանվի։

Ռոբերտ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

ԱՀ «Ազատ Հայրենիք» կուսակցության պատգամավոր

Կարճ հասցե: javakhq.info/u/4401.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :