Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա. Շարմազանով

Ձեր իշխանությունը ոչ թե մերիտոկրատիա է, այլ քայլակրատիա և կալիգուլակրատիա. Շարմազանով

Կարդում ես Փաշինյանի ելույթը Սինգապուրում ու քեզ թվում է, թե Հայաստան աշխարհը վեր է ածվել դրախտի:
Էլ օրենքի գերակայություն, էլ ազնվություն, էլ մերիտոկրատիա, էլ քաղաքական պրագմատիզմ, էլ տնտեսական լայն հնարավորություններ:

Այ ընկեր ջան, իշխանության փառքը էդքան արագ ձեզ ստիպեց իրականությունից կտրվե՞լ:
Ի՞նչ մերիտոկրատիա, գոնե գիտե՞ք մերիտոկրատիան ինչ է: Պատգամավորական մանդատ ունենալու հիմնական գրավականը ձեզ հետ քայլած լինելն էր: Մերիտոկրատիա՝ բառացի թարգմանվում է արժանավորների իշխանություն:
Ձեր իշխանությունը մերիտոկրատիա չի, ձեր իշխանությունը քայլակրատիա է կամ կալիգուլակրատիա: 
Ով փաստարկված քննադատում է, կա՛մ ներքին թշնամի է համարվում, կա՛մ՝ դավադիր:
Կարևորը ձեզ հետ քայլած լինեն, ինչ պրոֆեսիոնալ հատկություն ունեն, հեչ էական չէ:

Պրագմատի՞զմ:
Անհարմար է, գոնե լռեք: Կախարդական փայտիկով թռիչքային զարգացում ու ներդրում խոստացողն ու չանողը ո՞ր օրվա պրագմատիկն է:
Ազնվությունից և դեմոկրատիայից ե՞ք խոսում, դրանց հետ որևէ կապ չունեն սև և սպիտակի բաժանումը, թշնամանքի և ատելության քարոզը, ասֆալտին փռելն ու դատարաններ շրջափակելը:

Հ.Գ.
Հիշեցի էն հին պատմությունը՝ դե գյուղից մարդ չկա, ինչ ուզում ես պատմի:

Կարճ հասցե: javakhq.info/u/4399.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :