Հայաստանը զսպում է, Ռուսաստանը զինում Թուրքիային. հրթիռները հասնում են

Հայաստանը զսպում է, Ռուսաստանը զինում Թուրքիային. հրթիռները հասնում են

<<Ռուսաստանը հայտարարել է, որ հուլիսի 7-ին Թուրքիա կհասնի Ս-400 ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակը, որը Թուրքիայում տեղակայելու համար այդ երկիր կժամանեն նաև ռուս մասնագետներ: Ս-400 ՀՕՊ համակարգերի ռուս-թուրքական գործարքը սրել է Թուրքիայի հարաբերությունը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ:

Վաշինգտոնը խոսում է ընդհուպ պատժամիջոցների մասին, նաև հայտարարել է Թուրքիային F-35 հինգերորդ սերնդի ռազմական կործանիչների վաճառքը չեղարկելու, նաև թուրք օդաչուների ամերիկյան ուսուցումը արգելակելու մասին: Այդուհանդերձ, Անկարան չի հրաժարվում Ռուսաստանի հետ գործարքից և մի քանի օր անց կստանա առաջին խմբաքանակը: Իհարկե պետք է հետևել, թե արդյո՞ք դա չի լինի վերջինը և, այսպես ասած, դեմքը փրկելուց հետո Թուրքիան չի փորձի փրկել նաև Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ-ի հետ հարաբերությունը: Մյուս կողմից, արդյո՞ք ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն կգնան ավելի հեռու և Թուրքիայի հանդեպ պատժամիջոցների հռետորաբանությունից կանցնեն անգամ դաշինքից Անկարային հեռացնելու հռետորաբանության:

Իրադրությունն այնպիսին է, որ Հայաստանի նախաձեռնած եռակողմ ձևաչափը կարող է դիտարկվել իբրև գործընկեր Թուրքիայի հետ Արևմուտքի, մասնավորապես ԱՄՆ հարաբերության պարզաբանման գործընթացում: Իսկ դա կարող է հավելյալ հնարավորություն բացել եռակողմ ֆորմատի համար: Եվ սա, մյուս կողմից, այն պարագայում, երբ Հայաստանի ռազմավարական դաշնակից համարվող պետությունը Թուրքիայի էքսպանսիոն քաղաքականության խթանիչի դերում է>>-գրում է 1in.am-ը:
Կարճ հասցե: javakhq.info/u/4391.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :