Հայկ Սարգսյանը 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ

Հայկ Սարգսյանը 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այս տարվա ընթացքում 6 հայցադիմում է ներկայացրել լրատվամիջոցների դեմ: Հայցադիմումներից երեքը ներկայացվել է «Հրապարակ» օրաթերթի դեմ, մեկը՝ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի և լրագրող Իլոնա Ազարյանի դեմ, իսկ մյուս երկուսը՝ «Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի դեմ:

 

Վերը նշված վեց գործերով էլ պահանջը նույնն է՝ զրպարտության և վիրավորանքի միջոցով պատվին, արժանապատվությանը և բարի համբավին հասցված վնասի հատուցում:

Նշենք, որ  երեք գործերով ընդհանուր առմամբ պատգամավորը «Հրապարակ» օրաթերթից պահանջում է վիրավորանքի համար 900 հազար դրամ փոխհատուցում, իսկ զրպարտության համար՝ 1 մլն 400 հազար դրամ: 

«Անդրադարձ մամուլի ակումբ» ՀԿ-ի կայքի` newspress.am-ի գլխավոր խմբագիր Արիանա Հովսեփյանը «Հետք»-ին ասաց, որ առաջին անգամ է լսում հայցերի մասին: Նշեց, որ մամուլի ակումբը տևական ժամանակ է ասուլիսներ չի կազմակերպում և իրենք չեն ստացել պատգամավորի ներկայացրած հայցադիմումները, ուստի տեղյակ չեն, թե ինչի համար է իրենց դատի տվել եւ ինչ պահանջով:

«Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի լրագրող Իլոնա Ազարյանն էլ փոխանցեց, որ Հայկ Սարգսյանն իրենցից պահանջում է 1 մլն դրամ, որից 300 հազար դրամը վիրավորանքի, իսկ 700 հազար դրամը՝ զրպարտության համար:

Աղբյուրը՝ hetq.am

Կարճ հասցե: javakhq.info/u/4378.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :