Ինչպես կասեր դասականը՝ ստրկությունը ձեր ուղեղներում է և ոչ մայթերին. Վահագն Չախալյան

Ինչպես կասեր դասականը՝ ստրկությունը ձեր ուղեղներում է և ոչ մայթերին. Վահագն Չախալյան

Իմ ու Ձեր տարբերությունը...

Երբ տարիներ առաջ Քոչարյանը Փաշինյանին էր ձերբակալում, ես համաձայն չէի այդ իրողության հետ, կռիվ էի տալիս, դուք ուրախանում, քեֆ էիք անում ու նշում էիք «ձեր հաղթանակը»…

Երբ այսօր, (շատ տարիներ անց) Փաշինյանն է ձերբակալել Քոչարյանին, ես կրկին համաձայն չեմ այս իրողությանը, դուք էլ կրկին, հին ժամանակների պես՝ ուրախանում, քեֆ եք անում ու նշում եք «ձեր հաղթանակը» ու նշում եք,որ «վերջապես ազատվեցիք» ղարաբաղցուց…

Տարիներ կանցնեն, իշխանության եկած ինչ որ մի Յան կձերբակալի Փաշինյանին, և ես կրկին համաձայն չեմ լինի այդ իրողությանը, դուք էլ կրկին հին ժամանակների պես կուրախանաք ու քեֆ կանեք, ու կնշեք «ձեր հաղթանակը» ու կնշեք, թե ինչպես «վերջապես ազատվեցիք» իջևանցուց...

Գուցե դուք կազատվեք ղարաբաղցուց, իջևանցուց, ապարանցուց, լոռեցուց և ջավախքցուց, սակայն դուք երբևիցե իվիճակի չեք լինի ազատվելու ինքներդ ձեզանից, ձեր մեջ ապրող ստրուկից...

ինչպես կասեր դասականը, ստրկությունը ձեր ուղեղներում է և ոչ մայթերին...

Կարճ հասցե: javakhq.info/u/4332.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :