Մենք կառուցելու ենք Հզոր Հայաստան. Վահագն Չախալյան

Մենք կառուցելու ենք Հզոր Հայաստան. Վահագն Չախալյան

Ե՛վ Լևոն Տեր.Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը
ընդհանուր մեկ միավոր են և եթե բախում և կոնֆլիկտ կա իրենց մեջ, ապա միմիայն անձնական շահերից բխող բախում ու կոնֆլիկտ է և ոչ երբևէ պետական շահերից ծնված (քանզի պետականության շահերը միմիայն համախմբում և միասնություն են պահանջում): Սրանից ելնելով՝ պետք չէ շատ ուրախանալ նրանց միջև եղած կոնֆլիկտից և հավատալ ու սպասել , թե դրանից կշահի պետությունն ու քաղաքացին: Պետությունն ինչպես ծնկի եկած պահել են, այդպես էլ ծնկի եկած պահելու են, քաղաքացու սառնարանն էլ ինչպես որ դատարկ են պահել, այդպես էլ դատարկ են պահելու, քանզի դատարկ սառնարանից է սկիզբ առնում արտագաղթը...

Ինչևէ,  այս ամենը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի հասկանա, որ
և՛ Լևոն Տեր Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛Սերժ Սարգսյանը, և՛ Նիկոլ Փաշինյանը ընդամենը մեկ ընդհանուր միավոր են, ժողովրդական լեզվով ասած «իրար բերան թքած ունեն»… 
Հ.գ. Գրածս բացարձակապես անձնական բնույթ չի կրում, անձական վիրավորանք չի պարունակում և բացառապես բխում է Հայաստանի Հանրապետության շահերից ...
Անշուշտ, ծանր բան է ասածս և ոչ հեշտ ընկալելի, առավել ևս ականջահաճո չի, այն էլ, որ այս չորս թևերից մեկին ու մեկին են հարում ՀՀ ակտիվ քաղաքացիների մեծամասնությունը, բայց դե ոնց որ ասում են՝ ճշմարտությունը դառն է...
Լավ մնացեք, բարի օր եմ մաղթում բոլորիդ, մեկ է հաղթելու ենք, մեկ է չորսդ էլ, որ իրար միանաք, մեզ ուզեք մեջտեղից հանել, չի ստացվելու, ու մենք կառուցելու ենք Հզոր Հայաստան, հանուն մեր երեխեքի, հանուն ձեր իսկ թոռների ու ծոռների... 

Վահագն Չախալյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4331.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :