Դատավորների աշխատավարձը պետք է 5-6 անգամ բարձրանա. Նիկոլ Փաշինյան

Դատավորների աշխատավարձը պետք է 5-6 անգամ բարձրանա. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ Աժ-ում ելույթի ժամանակ, կրկին անդրադառնալով դատավորներին ու հնարավոր կոռուպցիոն ռիսկերին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նրանց աշխատավարձերը պետք է 5-6 անգամ բարձրանան. 

«Անցյալ տարի ՀՀ-ում առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ դատավորների թափուր տեղերի համար հայտարարված թափուր մրցույթների համար քիչ հայտեր են ստացվել: Պատճառն այն է, որ գիտեն կաշառք չպիտի վերցնել, որովհետև մեծ հավանականությամբ կձերբակալվեն, բիզնեսով չպիտի զբաղվեն, որովհետև մեծ հավանականությանբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա ու գիտեն, որ պետք է ստանան 400-600 հազար դրամ աշխատավարձ և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման: Այս պայմաններում ո՞վ կուզենա դատավոր լինել»-ասել է վարչապետը:

«Մեր ընկալումն է, որ միջազգային դոնորները մեջ կաջակցեն: 2-3 տարի այս դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այդ ընթացքում կլուծենք բազմաթիվ սոցիալական խնդիրներ, այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությոնը, և հանրությունը կհամոզվի, որ անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, մի ծախս է, որն իրոք արժե անել: Այդ ժամանակ հանրությունը կհամաձայնվի սեփական միջոցներից տրամադրել այդ 10 միլիարդ դրամը, որ այդ խնդիրը լուծվի»- եզրափակել է վարչապետը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4314.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :