Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստն անակնկալ ընդմիջվել է

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների դատական նիստն անակնկալ ընդմիջվել է

lragir.am-ը գրում է.

«Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը քիչ առաջ անակնկալ ընդմիջվեց, քանի որ դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ: Դատավոր Արմեն Դանիելյանն ասաց, որ դատական ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու է գնում՝ նկատի ունենալով այն, որ պաշտպանական կողմը գործը ձգձգելու միտում ունի, հետևաբար արդարադատության շահից ելնելով՝ ինքը հեռանում է խորհրդակցական սենյակ:

Մինչ այդ մեղադրող դատախազներն ու տուժողներն էին բողոք ներկայացրել, որի դեմ Քոչարյանի փաստաբանները պետք է առարկություն ներկայացնեին, բայց դատարանը նրանց դա անելու իրավունք չտվեց: Դատավորը հեռանալով՝ ասաց, որ բողոքների վերաբերյալ որոշումը կհրապարակվի հունիսի 25-ին:

Երևանի դատախազ Գևոգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց համար սպասելի չէր, որ դատարանը պետք է հեռանար խորհրդակցական սենյակ»:

Նյութի աղբյուր՝ https://www.lragir.am/2019/06/20/453515/

Կարճ հասցե: javakhq.info/u/4313.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :