Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Դավիթ Գարեջայի վանական համալրի

Թբիլիսիում տեղի է ունեցել հանրահավաք՝ ի պաշտպանություն Դավիթ Գարեջայի վանական համալրի

javakhkmedia.com-ը գրում է, որ հունիսի 16-ին Վրաստանի Մայրաքաղաք Թբիլիսիում տեղի է ունեցել խոշոր հանրահավք՝ ի պաշտպանություն Դավիթ Գարեջայի վանական համալիրի։ Հանրահավաքի կազմակերպիչները «Հայրենասերների ալյանս» կազմակերպության անդամներն են։ Վերջիններս հայտարարել են, որ, որքան էլ պնդի Ադրբեջանը, միևնույն է, իրենք անդրդվելի են, և չեն զիջելու վանական համալիրը։

«6-րդ դարում կառուցված այս վրացական համալիրը գտնվում է Թբիլիսիից ընդհամենը 60 կմ դեպի հարավ-արևելք հեռավորության վրա, վրաց-ադրբեջանական սահմանին։ Համալիրի տարածքում պատմականորեն առկա գրությունները մեծ մասամբ վրացերեն են: Կան մոտ 20 հայերեն գրություններ:

Վրաստանի և Ադրբեջանի միջև ներկա պետական սահմանը բաժանում է վանական համալիրը երկու մասի, ընդ որում ավելի մեծ մասը հիմնական կառույցներով հանդերձ Ադրբեջանի տարածքում է: Վրաստանում շատերը հանդես են գալիս վրաց-ադրբեջանական սահմանը մի փոքր ուղղելու օգտին, որպեսզի համալիրը ամբողջովին գտնվի Վրաստանի տարածքում: Ավելին, Վրաստանը պատրաստ է մի այլ տեղ ավելի մեծ տարածք զիջել Ադրբեջանին։

Սակայն Ադրբեջանում Դավիթ Գարեջան համարվում է «հին աղվանական Քեշիքչիդաղ վանք», Ադրբեջանի «անտիկ» շրջանի կարեւոր պատմական ժառանգություն: Ուստի Բաքվում խիստ ցավոտ են ընդունում այս համալիրի նկատմամբ Վրաստանի ուշադրությունը: Ավելին, Ադրբեջանը երբեմն արգելում է վրացի հավատացյալներին մուտք գործել համալիրի տարածք, ինչը վրդովմունք է առաջացնում Վրաստանում»-գրում է  կայքը։

Հիշեցնենք, որ  «Հայրենասերների ալյանսը»  Վրաստանի խորհրդարանում  յոթ հոգուց բաղկացած խմբակցություն, որը պայքարում է Վրաստանում Հայոց ցեղասպանության ճանաչման համար, դեմ է արևմուտքի հետ հարաբերություններին,  պայքարում է վրաց-ռուսական հարաբերությունների բարելավման ուղղությամբ։ 

Կարճ հասցե: javakhq.info/u/4305.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :