1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ֆաթալի Ֆան Խոյսկուն

1920թ. հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարեց Ֆաթալի Ֆան Խոյսկուն

1920 թվականի հունիսի 19-ին, Թիֆլիսի Գոլովինսկու (հիմա՝ Ռուսթավելու պողոտա) փողոցում Արամ Երկանյանը գնդակահարեց Ադրբեջանի արդեն նախկին վարչապետ, Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչ Ֆաթալի Խան-Խոյսկուն և նրա երկու օգնականներին: Հաջորդ օրը՝ հունիսի 20-ին, նրա վրիժառությանն արժանացան Վահե Քիսան և Արթին Քեհյանը, ովքեր հավաքագրել էին Կոստանդնոպոլիսի հայ մտավորականության ցուցակը, որոնց 1915 թվականի ապրիլի 24-ի ձերբակալումով սկիզբ դրվեց Ցեղասպանությանը։

Դեպքից հետո Արամ Երկանյանը տեղափոխվում է Բեռլին։ Այդ նույն ժամանակ Սողոմոն Թեհլիրյանն արդեն սպանել էր Թալեաթ փաշային, իսկ Արամը պետք է սպաներ Բեհաէտդին Շաքիրին։ Եվրոպական կրթություն ստացած, բժշկի դիպլոմով այս մարդը՝ Թալեաթի աջ ձեռքն էր և Իթթիհատի անթագադիր արքան։ Այդ նա էր, որ հազարավոր երեխաների թունավորեց ու կուրացրեց։ Նա էր, որ հայ մանուկներին Սև ծովում խեղդելու հրամանն արձակեց, որը ամենայն բծախնդրությամբ իրագործեց Տրապիզոնի նահանգապետ Քեմալ Ազմին։ 1922 թվականին մարտին գալով Բեռլին, Արամը եղավ Հայդենբերգ փողոցում, որտեղ մեկ տարի առաջ գնդակահարվել էր Թալեաթը։ Մինչ այդ նա եղել է Կ. Պոլսի Պթի Շան կոչվող փողոցում, ուր վրիժառու Միսաք Թոռլաքյանըգնդակահարել էր մուսավաթական դահիճ Ջիվանշիրին։ 1922 թվականի ապրիլի 17-ին Բեռլինի Ուլանդշտրասե փողոցի վրա, կեսգիշերին Թալեաթի կնոջ աչքերի առջև գնդակահարվեցին Բեհաէտդին Շաքիրը և Ջեմալ Ազմին։

Կարճ հասցե: javakhq.info/u/4303.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :