Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ

Աշոտ Մելքոնյանի մուտքը Վրաստան արգելված չէ

Օրեր առաջ ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը հայտարարել էր, որ ինքը ցանկացել է Թուրքիայից Կարծախի անցակետով գնալ Վրաստանի Հանրապետություն, սակայն, վրաց սահմանապահները թույլ չեն տվել նրան հատել սահմանը, պատճառաբանելով, որ իր նրա մուտքն արգելված է:

Հունիսի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունը հայտարարություն տարածեց այս մասով, որում ասված է.

«Վրաստանում ՀՀ դեսպանությունը Վրաստանի պատկան մարմիններից ստացել է տեղեկատվություն, որ ս․թ․ հունիսի 6-ին թուրք-վրացական «Կարծախի» անցակետում Աշոտ Մելքոնյանի՝ Վրաստան մուտքի հետ կապված խնդիրն առաջացել էր տեխնիկական սխալմունքի պատճառով, և ՀՀ քաղաքացի Աշոտ Աղասու Մելքոնյանը կարող է անարգել մտնել Վրաստանի տարածք»:

Մինչ այս պահն Աշոտ Մելքոնյանը չի արձագանքել ՀՀ դեսպանության հայտարարությանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/4302.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :