Զարմանահրաշ բաների ենք ականատես լինում

Զարմանահրաշ բաների ենք ականատես լինում

ՀՅԴ անդամ, պատմաբան Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Զարմանահրաշ բաների ենք ականատես լինում. ռուսաստանաբնակ հայության մի ոչ փոքր շրջանակ` Մոսկվայի ասֆալտի ցեխերից, Կալուգայի ջերմոցային տնտեսություններից, Արևմտասիբիրական տայգաներից, Մերձարկտիկական տունդրայի հանքավայրերից, Կուբանի բանջարանոցային դաշտավայրերից, Գելենջիկի, Անապայի ու Սոչիի մերձսևծովյան լողափերի թխվածքաբլիթների վաճառակետերից իրենց ակամայից հայտարարելով «հեղափոխականներ» և դոզավորվելով արևմտյան հատուկ քարոզչանյութերով` անխնա սրտիկներ են շարում Լևոն Բարսեղյանի, Տիգրան Խզմալյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արթուր Սաքունցի և մի շարք այլոց ծայրահեղ հակառուսական գրառումների տակ, այսինքն` այնպիսի մարդկանց են փառաբանում, ովքեր քնելիս աղոթում են, որ լույսը բացվելիս լսեն Ռուսաստանի կործանման կամ Պուտինի գնդակահարման մասին լուրը:

Նշյալ սրտիկներն ու փառաբանական արտահայություններն անում են էնպիսի մարդիկ, ովքեր մի քանի տարի անխնա լիզել են ռուսական միգրացիոն ծառայությունների աշխատակիցների կոշիկները, որ իրենց ժամականավոր կացության թույլտվություն (РВП) տան, իսկ ահա քաղաքացիության համար այս մարդիկ ստորագրել են Պուտինի առաջարկած ամեն պայման, երդվել են պաշտպանել Ռուսաստանի անկախությունն ու ազատությունը և փառաբանել այն օրը, երբ իրենք ստացել են այդ բաղձալի կարմիր փաստաթուղթը: Էլ չխոսեմ այն մասին, որ դրանց մեծամասնությունն իրենց անձնագրերը ստացել են կեղծ հիմքերով և ինչ-որ մի «գործ շինողի» հազարավոր դոլարներ տալով:

Ես լինեի Ռուսաստանի իշխանությունների տեղը, էս ուտող-ուրացող տեսակից կառանձնացնեի մի 500-1000 հոգու, ձեռքներից կվերցնեի շատերի կեղծ անձնագրերը, կտուգանեի տեղը տեղին, այնուհետև կտեղափոխեի Դարյալի կիրճի մատույցներ, ձեռքները կտայի իրենց պաշտելի Լևոն Բարսեղյանի, Տիգրան Խզմալյանի, Ստյոպա Սաֆարյանի, Արթուր Սաքունցի և մի շարք այլոց` սրտիկավոր շրջանակներով մեծադիր լուսանկարները և կհրահանգեի` շարքով, կարգով, շքերթով, «դուխով» երգերով լքեք Ռուսաստանի տարածքը: 
Հավատացնում եմ` մի րոպեում այս «հեղափոխաշունչ» զանգվածը կվերածվեր Ռուսաստանի ողջ տարածքով վխտացող վախկոտ ճագարների խմբերի:

Հ.Գ. Ռուսաստանում ապրում են պատվախնդիր, սեփական պետության մեջ, իրենց շրջապատում մեծ հարգանք վայելող, ինչպես նաև հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններով իրապես մտահոգ հայեր: Ցավոք, այս մարդկանց կողքին փոքր թիվ չի կազմում նաև վերոնշյալ «ֆիկտիվ» և անպատվաբեր տեսակը»։

Վահե Սարգսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4299.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :