Վիրահայոց թեմի տեղապահ է ընտրվել Կիրակոս վարդապետ Դավթյանը

Վիրահայոց թեմի տեղապահ է ընտրվել Կիրակոս վարդապետ Դավթյանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի կոնդակով Տեր Վազգեն եպիսկոպոս Միզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից: Այլ կոնդակով կաթողիկոսը Վիրահայոց թեմի տեղապահ է նշանակել Կիրակոս վարդապետ Դավթյանին՝ ազատելով նրան Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից.

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանն ազատվել է Վիրահայոց թեմի առաջնորդի պաշտոնից և կվերադառնա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տնօրինության համար հիմք է ծառայել Վազգեն Սրբազանի դիմումը:

Մեկ այլ տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը, ազատվելով Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի պաշտոնից, նշանակվել է Վիրահայոց թեմում` որպես առաջնորդական տեղապահ»- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Կարճ հասցե: javakhq.info/u/4298.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :