Ո՞վ է Հունաստանում սպանված Մերուժան Հարթենյանը

Ո՞վ է Հունաստանում սպանված Մերուժան Հարթենյանը

Օրեր շարունակ համացանցում համաշխարհային մամուլում քննարկվում է Աթենքում սպանված հայազգի Մերուժան Հարթենյանի ով լինելը: Այդ հարցին ծավալուն անդրադարձ է կատարել նաև «Ազգ» շաբաթաթերթը՝ հղում անելով մի շարք համաշխարհային պարբերականների:

«Հունական մամուլի անդրադարձը Հունաստանում Հայ եկեղեցու թեմական խորհրդի ատենապետ` Մերուժան Հարթենյանի սպանությանը

Հունիսի 5-ին, ժամը 01:00-ին, Աթենքի Անո-Ղլիֆադա շրջանում, իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում երկու անհայտ անձերի կողմից սպանվեց 41-ամյա Մերուժան Հարթենյանը, որը վերջին տարիներին Հունաստանում Էջմիածնական թեմի թեմական խորհրդի անդամ էր, վերջերս էլ` ատենապետ: Սպանության հանգամանքի մանրամասնություններին լայնորեն անդրադարձել են հունական բոլոր հեռուստաալիքները, տպագիր եւ առցանց մամուլը: Այդ մանրամասնություններից խոր ցնցում ապրեց տեղի հայ համայնքը:

Թարգմանաբար ներկայացնում ենք հունական հեռուստաալիքներից, կայքերից եւ տպագիր մամուլից որոշ հատվածներ.

- «Ant1» հեռուստաալիքի կայքը սպանության մասին գրում է .

«Մաֆիոզ խմբերի հաշվեհարդարի հետեւանքով զոհվել է հայ եկեղեցուն մոտ անձ: Սպանվողը զբաղվում էր փողերի լվացմամբ եւ թմրանյութերի թրաֆիքինգով»: (www.antenna.gr)

- Հունական հանրահայտ «Vima» թերթը այսպես է վերնագրել սպանության լուրը . «ՌՈՒՍԱԿԱՆ ՄԱՖԻԱՆ, ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻՑ ԿՈԿԱԻՆԸ եւ «ՍԱԼ»-ը» («Սալ»-ը/«Յուղը», հանցավոր խմբի ղեկավարի մականունն է): Ոստիկանական աղբյուրներից քաղելով իր տեղեկությունները թերթը գրում է, որ Աթենքի Անո-Ղլիֆադա (Ano-Glyfada) շրջանում սպանված 41-ամյա հայը, «ՍԱԼ» (Յուղ) մականունով, Հունաստանում կալանավորված ռուս հայտնի հանցագործի սերտ գործընկերն է, որը հույն ոստիկանության կողմից ( ) արդեն դատապարտվել է թմրանյութերի թրաֆիքինգի եւ սպանությունների համար: Նրանք ռուս, վրացի եւ ալբանացի ազգություններից կազմված հանցախմբի միջոցով բանանի արկղերով Կոլումբիայից Հունաստան էին տեղափոխել ավելի քան 160 կգ կոկային: (www.tovima.gr)

- Ամերիկյան CNN հեռուստաալիքի հունական ծառայությունը գրում է .

«Տեղեկությունների համաձայն, սպանությունը մաֆիայի տարբեր խմբերի միջեւ հաշվեհարդարի արդյունք է:

Սպանությունը իրականացվել է 7.65 եւ 9 մմ երկու տարբեր զենքերի կրակոցներից: CNN-ը նշում է, որ սպանվողը ոստիկանությունում հաշվառման մեջ գտնվող անձ էր, ով ամեն ամիս պետք է ներկայանար ոստիկանությանը»: (www.cnn.gr)

- Հունական «10.gr»-ը գրում է , որ Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկային ներկրող նախկին ըմբիշը սերտ հարաբերությւնների մեջ էր Հունաստանում հայ եկեղեցու հետ: 41-ամյա անձը ուներ երկու երեխա: (www.to10.gr)

- «Ի էֆիմերդիա»-ն գրում է . 2013 թվականի հոկտեմբերին, Հունաստանի ոստիկանության եւ ամերիկյան DEA-ի համատեղ ջանքերի շնորհիվ, Սալոնիկում հայտնաբերվեց Էկվադորից բերված 120 կգ կոկային: Հանցագործության շրջանակներում ձերբակալվել է 16 մարդ, որոնց գլխավորում էր, հունական ծագումով 45-ամյա վրաստանցին: Հանցախմբին մաս են կազմել ալբանացի, վենեսուելացի, ուկրաինացի, հույն եւ հայ անձեր: Ղլիֆադայում սպանված 41 ամյա Մ.Ա. ( հունարենում բացակայում է «Հ» տառը ) մաս է կազմել հանցախմբին: (www.iefimerida.gr)

- Հունական հայտնի «Թա Նեա» ( a ea) օրաթերթը այսպես է վերնագրել սպանությունը `

«41-ամյա հայի ալեկոծային սպանությունը եւ 2013 թ. հարցաքննության թղթածրարը, Կաստորիայում կատարված ներդրումը եւ նրա հարաբերությունները Աթենքի հայ եկեղեցու հետ»:

Թերթը գրում է .

«Կեսգիշերն անց, ժամը 1-ին, Ղլիֆադայի Կարաիսկակի հրապարակի վրա գտնվող իր տան ստորգետնյա ավտոկայանատեղիում 41-ամյա հայաստանցին սպանվել է անհայտ երկու անձերի կողմից: Ոստիկանության տվյալների համաձայն, նրա վրա կրակ են բացել, երբ զոհը մեքենան կանգնեցրել եւ փորձել է իջնել: Երկու երեխաների հայր 41-ամյա նախկին ըմբիշը կապեր է ունեցել հայկական եկեղեցու հետ: 2013 թվականին նա մեղադրվում էր «փողերի լվացման» մեջ եւ Կոլումբիայից մոտ 160 կիլոգրամ կոկայինի ներկրման խոշոր գործի շրջանակներում: Նա 2015 թ.-ին Հունաստանի դատարանում նույնպես մեղավոր է ճանաչվել` Ռուսաստանից, Վրաստանից, Ալբանիայից, բազմաթիվ հույների եւ ավելի քան 100 մեղադրյալի հետ միասին: (www.tanea.gr)

- Protothema հունական կայքը սպանությունը վերագրելով մրցակից հանցախմբերի հաշվեհարդարին, մանրամասնում է 2015թ.-ի ձերբակալության հանգամանքները, գրելով . «2015թ.-ին հետաքննությունը սկսվել է թմրամիջոցների տեղափոխման մոնիտորինգի արդյունքում, երբ վիճարկվող բեռնարկղը հայտնաբերվել է Սալոնիկի բեռնարկղային տերմինալում, որը պարունակում էր 108 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը պարունակում էր 1.1 կիլոգրամ կոկային, ամենն իրար հետ` 120 կիլոգրամ»: (www.protothema.gr)

 

«Ազգ»ի կողմից. - Կարծում ենք ավելի քան տեղին է հարց տալ Հայ եկեղեցու Հունաստանի թեմական խորհրդի մյուս անդամներին եւ առաջին հերթինՙ Առաջնորդական տեղապահ Խորեն վրդ. Առաքելյանին, թե նման վարքագիծ ունեցող եւ 2015 թ.ին թմրամիջոցների վերոհիշյալ գործով հետաքննված անձին կարելի՞ էր մոտ թողնել Հայ եկեղեցուն, առավել եւս նրա թեմական խորհրդի ատենապետի պաշտոնին: Նման մարդիկ կարող են միայն արատավորել ու հեղինակազրկել մեր եկեղեցին ու թեմը: Ակնկալում ենք, որ Ամենայն հայոց հայրապետը անհապաղ հետ կկանչի Խորեն վարդապետին եւ նրա փոխարեն թեմի հոգեւոր առաջնորդ կնշանակի ողջամիտ մի հոգեւորականի, որի առաջին գործը կլինի տեղում նոր ընտրություններով կազմել թեմական նոր խորհուրդ` նոր ատենապետով»:

Գրում է «ԱԶԳ»

Կարճ հասցե: javakhq.info/u/4297.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :