ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ

ԼԻՆԵԼ ՍՈՐՈՍԱԿԱՆ` ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ԼԻՆԵԼ ԱՊԱԶԳԱՅԻՆ, ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ

«Մեր հասարկությունում գնալով ավելի հաճախակի են դառնում խոսակցությունները Սորոսի եւ նրա գործակալների մասին: Ո՞վ է Սորոսը, ինչո՞ւ մեր կողմից չընտրված, մեր երկրի ու ժողովրդի հետ որեւէ կապ չունեցող այս սուբյեկտը տանտիրոջ նման տնօրինում է մեր երկրումՙ օրենսդրական նախագծեր ներկայացնում, համակարգային փոփոխություններ անում, բախումներ հրահրում, վերջնագրեր ներկայացնում: Ի՞նչ դեր խաղաց նա մեր, այսպես կոչված, հեղափոխության ժամանակ, ո՞րքան է նրա իրական կշիռը երկրի կառավարման գործում :

Անդրադառնանք մեր բարեկա՜մ Ջորջ Սորոսին. ո՞վ է նաՙ այս բաց հասարակության մոլեռանդ քարոզիչը, որի մասին տեղեկությունները փակ են, եւ ո՞րն է աշխարհով մեկ նրա ծավալած լայնամասշտաբ գործողությունների իրական իմաստը:

Բոլոր նրանք, ովքեր բիզնես հարաբերությունների մեջ են Սորոսի հետ պնդում են, որ նա երբեք լուրջ ներդրումային ծրագիր չի իրագործում առանց փակ ու հավանաբար քաջատեղյակ աղբյուրներից տեղեկություն ստանալու: Նման պնդումներ է անում նաեւ ռուս հայտնի տնտեսագետ Վալենտին Կատասոնովը ՙ «Սորոսի ֆինանասական հաջողությունները արդյունք են նրա մտերմիկ կապերի այն շրջանակների հետ, որոնց անվանում են «Փողի պարկեր», դա իհարկե ֆեդռեզերվի բաժնետերերն են, որոնց ձեռքում է գտնվում է փող տպելու հաստոցը: Տպելով այնքան փող որքան սրտները ուզում էՙ նրանք խնդիր ունեն այդ փողերը ճիշտ բաշխելու ու ներդնելու», ինչով էլ զբաղվում է արդեն տխրահռչակ Սորոսը: Դա է պատճառը, կարծում է Կատասոնովը, որ Սորոսի մոտ միշտ եղել է այնքան գումար, որ հնարավոր է եղել կազմակերպել ցանկացած երկրի ազգային արժույթի արժեզրկումը, իսկ այս գործողությունը կազմակերպելու համար իսկապես մեծ գումարներ են անհրաժեշտ համարժեք զոհի կարգավիճակում հայտնված երկրի կենտրոնական բանկում եղած գումարներին: Այստեղ կա մի նուրբ պահ, շարունակում է Կատասոնովը, մարդիկ ովքեր տիրապետում են փող տպող հաստոցին, փողի կարիքը չունեն, Սորոսը ունի, նա ազարտ խաղացող է, պատրաստ է քաոս առաջացնել աշխարհի որեւէ կետում իր գումարները բազմապատկելու համար, փողի տերերին նույնպես անհրաժեշտ են քաոսային իրավիճակներ, բայց լրիվ այլ նպատակներովՙ ազգային պետությունները խարխլելու, քանդելու եւ իրենց իշխանությունը ամբողջ աշխարհի վրա տարածելու համար»: 

Այսօր, երբ վերլուծում ենք մեր երկրում ստեղծված իրավիճակը, թերեւս կարող ենք պնդել, որ մեր բարձրագույն իշխանավորներից առնվազն մեկը սերտորեն շփվում է վերը նշված շրջանակների հետ: Իշխանափոխությունից հետո, մեղմ ասած, Հայաստանը ամբողջովին հասանելի դարձավ այս ուժերի համար: Երկրում տեղի ունեցող փոփոխությունները լրիվ համահունչ են աշխարհի գլոբալ վերափոխման ծրագրերին, այդ փոփոխությունները շատ խորքային են, շատերը մենք չենք էլ նկատում, եւ դժբախտաբար մեծանում է այն համոզմունքը, որ այդ փոփոխությունները ուղղված են մեր պետականության դեմ, ազգային-ավանդական-արժեքային համակարգի դեմ եւ ընդհանրապես հակամարդկային են:»

Նաիրա Կյուրեղյան

Ամբողջական հոդվածը կարդացեք «ԱԶԳ» շաբաթաթերթի 13․06․2019 համարում

Կարճ հասցե: javakhq.info/u/4295.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1458 : Ցուցադրված է` 1 - 15 :