Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ-ների միջև

Սեպտեմբերի 28-ին Վրաստանի ԱԳՆ-ում տեղի են ունեցել երկկողմ քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ վրացականը՝ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գիգի Գիգիաձեն: Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը: 

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական հարաբերությունների և երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի ներկա վիճակին և հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Խորհրդակցությունների օրակարգում առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության խորացմանը: Կողմերն ընդգծել են առկա իրավական դաշտի ցուցակագրման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերի, մտքեր փոխանակել միջազգային և տարածաշրջանային բազմաթիվ խնդիրների շուրջ:

Կարճ հասցե: javakhq.info/u/4291.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :