Գողություն՝ Ջավախքի «Նոր Վրաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուի գրասենյակից

Գողություն՝  Ջավախքի «Նոր Վրաստան» կուսակցության պատգամավորի թեկնածուի գրասենյակից

Այսօր առավոտյան՝ ժամը 09:00 -ի սահմաններումշ հայտնաբերվել է, որ անհայտ անձինք ներխուժել են Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանի մեծամասնական պատգամավորի թեկնածու, «Նոր Վրաստան» կուսակցության անդամ, գործարար Շաքրո  Այվազյանի գրասենյակ, իրենց հետ տարել են բոլոր փաստաթղթերը, համակարգչի մոդեմը և պրոցեսորը: 

Նախընտրական շտաբի  պետ Մամիկոն Սահակյանը «Ջավախք ինֆո»-ին պատմեց, որ նախորդ օգոստոսի 20-ին իր ձեռքով փակել է շտաբի դուռը ու գնացել: Առավոտյան աշխատողներից  մեկի կողմից զանգ է ստացել,  որ ջարդված է աշխատասենյակի պատուհանը և պոկված է դռան փականը:    

Մամիկոն Սահակյանը  նշեց, որ ոչ մի բացահայտ անկարգութուն կամ  գույքի դիտվորյալ վնաս չի նկատել, հիմնական գողության նպատակը  եղել է  տեղեկություն կորզելը, նախընտրական շտաբի բոլոր փաստաթղթերը տանելը, որոնք  իրենց մեջ պարունակում են կազմի  անդամների և ընտրողների անձնագրային բոլոր տվյալները, ըստ թվաքանակի և այլն: Առաջին ականատեսը «Բիլայն» ավիակատոմսի աշխատող Անտոնինա Բդոյանն է եղել, ով նույն շենքում է աշխատում Շաքրո Այվազյանի աշխատասենյակի հարևանությամբ, նաև   հանդիսանում  է որպես օգնական «Նոր Վրաստան» կուսակցության կողմից տարվող  նախընտրական աշխատանքներին: Նա պատմեց. «Ինչպես միշտ առավոտ 09:00-ին եկել եմ աշխատանքի, նկատել եմ, որ դռան փականը կոտրած է: Մտածելով, որ երևի օֆիսի տղաներից ինչ-որ մեկն է պատահաբար ջարդել, ներս եմ մտել, միացրել եմ համակարգիչը, տեսել, որ ինտերնետ չկա, մտել եմ  կողքի՝ Շաքրոյի սենյակ  տեսել, որ համակարգչի  ոչ' մոդեմը կա, ոչ' էլ պրոցեսորը չկան,  նաև տեսել, որ պատուհանը  բաց է, միանգամից զանգել եմ շտաբի պետին»: 

Տեղի ոստիկանությունը ահազանգից մոտավորապես 3 ժամ հետո նոր է ժամանել  և տարածքը փակել է՝ թուլ չտալով ոչ մի կողմնակի անձի մուտք: Կատարվում է քննություն: 

Հիշեցնենք, որ նոր քաղաքական շարժման՝ «Նոր Վրաստան» կուսակցության հիմնադիրն է Գիորգի Վաշաձեն:

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4284.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :