Վրաստանի վարչապետն այցելեց Ջավախք

Վրաստանի վարչապետն այցելեց Ջավախք

Այսօր Ջավախք էին ժամանել Վրաստանի կառավարության ներկայացուցիչները, հանձինս Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի և Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեի:

Այցի նպատակն էր Ջավախքի յուրաքանչյուր շրջանում ներկայացնել «Վրացական երազանք» կուսակցության  կողմից առաջադրվող հարցերը, ապագայում իրականացվելիք ծրագրերը և  խոստումները:

Նինոծմինդայում հանդիպումը տեղի ունեցավ «Վրացական երազանք» կուսակցության շտաբի դիմաց: Վարչապետն իր խոսքում նշեց, որ ինքը երկար տարիներ է, ինչ համագործակցում է պատգամավոր Հենզել Մկոյանի հետ, և դեռ այն ժամանակվանիցշ երբ ինքն Էկոնոմիկայի նախարար էր, չի հիշում մի այնպիսի շաբաթ, երբ Հենզելը որևէ խնդրով կամ առաջարկով իրեն դիմած չլինի:

Նա նաև նշեց, որ Վրաստանի հայ քաղաքացիները Վրաստանի հարստությունն են, և ընդհանրապես Վրաստանի հարստությունը նրա բազմազգությունն է, և որ իրենք հնարավորինս ամեն ինչ անելու են, որպեսզի այդ հասարակությունները ապրեն բարեկեցիկ կյանքով: Նինոծմինդայում հանդիպումից հետո բարձրաստիճան պաշտոնյաները ուղևորվեցին դեպի Ախալքալաք, որտեղ ևս պետք է հանդես գային ելույթներով: 

Աղունիկ Հովհաննիսյան

Կարճ հասցե: javakhq.info/u/4283.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :