ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ ԱԺ նախագահը, ողջունելով Մանանա Կոբախիձեի այցը Հայաստանի խորհրդարան, հույս է հայտնել, որ այն կնպաստի հայ-վրացական բարեկամական հարաբերությունների առավել խորացմանն ու ամրապնդմանը:

Գալուստ Սահակյանը փաստել է, որ Հայաստանը կարեւորում է Վրաստանի հետ բազմակողմ կապերի խորացումն ու ընդլայնումը: Այս համատեքստում նա կարեւորել է նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը միջազգային հարթակներում:

Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, արժեւորել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները: Տիկին Կոբախիձեն գոհունակությամբ փաստել է, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են հայ-վրացական խորհրդարանական կապերը:

Զրուցակիցները խոսել են նաեւ Հայաստանի եւ Վրաստանի տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարների եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերից: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ-ն: 

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4270.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :