Վրաստանը վերացրեց պարտադիր զինվորական ծառայությունը բանակում

Վրաստանը վերացրեց պարտադիր զինվորական ծառայությունը բանակում

Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հրաման է ստորագրել, համաձայն որի Վրաստանի զինված ուժերում զինվորական ծառայությունը դադարել է պարտադիր լինելուց: Այս մասին հաղորդում են վրացական լրատվամիջոցները:

Հրամանի  ստորագրումը տեղի է ունեցել այսօր՝ վրացի և օտարերկրյա լրագրողների հանդիպման ժամանակ, որտեղ նախարար Խիդաշելին ներկայացրել է իր կատարած աշխատանքի ամենամյա հաշվետվությունը:

«Որպես պաշտպանության նախարար իմ Խոստումներից մեկն է եղէլ պարտադիր զորակոչի վերացումը: Ծառայությունը Վրաստանի զինված ուժերում արժանի զբաղմունք է, ուստի բոլորը պետք է պատրաստ լինեն ծառայության: Ովքեր չեն ուզում, մենք չենք պարտադրի: Ես ձեր ներկայությամբ ստորագրում եմ հրամանագիր, համաձայն որի այլևս պարտադիր  հավաքագրում չի լինելու»- Խիդաշելի հետևյալ խոսքերը մեջբերում է վրացական «Պիրվելի Ռադիո»ն:

Թ.Խիդաշելին պարտադիր զորակոչը վերացնելու պատրաստակամություն է հայտնել 2016 թվականի ապրիլին, սակայն, ծրագրված էր այդ որոշումը գործի դնել 2017 թ.-ին:

Մինչ օրս Վրաստանում զինվորական ծառայությունը բաժանվում էր չորս կատեգորիաների` պարտադիր, պայմանագրային, կադրային և պահեստային:

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայություն են անցնում 18-ից 27 տարեկան քաղաքացիները: Բացի պաշտպանության նախարարությունից հավաքագրումով զբաղվում են նաև իրավապահ այլ մարմիններ՝ ներքին գործերի նախարարությունը, պետական անվտանգության ծառայությունը,  պատժամիջոցների և պրոբացիայի իրականացման նախարարություը, ինչպես նաև պետական պաշտպանության հատուկ ծառայությունը:

Վրաստանում պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 12 ամիս է: Զորակոչը հայտարարում են տարին երկու անգամ`գարնանը և աշնանը:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4259.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :