Վիզաների մասին որոշում կկայացվի հօգուտ Վրաստանի. Մերկել

Վիզաների մասին որոշում կկայացվի հօգուտ Վրաստանի. Մերկել

«Գերմանիան չի խոչնդոտի Եվրոպական հանձնաժողովի՝ Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզային ռեժիմ սահմանելու որոշմանը», -այսօր ասել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ ունենցած համատեղ ասուլիսի ժամանակ։ Նշենք, որ այսօր պաշտոնական այցով Գերմանիա է ժամանել Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին: 

 «Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ Վրաստանը կատարել է բոլոր չափանիշները,  որոնք անհրաժեշտ են վիզայի ազատականացման համար։ Իհարկե, Գերմանիան չի խոչնդոտի Եվրախորհրդարանի այդ որաշմանը... Որոշումը կկայացվի հօգուտ Վրաստանի»,-ասել է Մերկելը։

Խոսելով ազատ վիզային ռեժիմի ներդրման ժամկետների մասին՝ նա նշել է, որ խոսքը ոչ երկար ժամանակահատվածի մասին է։

 «Սրանք Եվրախորհրդարանի ընթացիկ բանակցություններն են, իհարկե, անկախ, բայց մենք կանենք ամեն ինչ, որպեսզի վերանայման գործընթացը որքան հնարավոր է շուտ ավարտվի»,- ասել է Մերկելը։

2015 թվականի դեկտեմբերի 18-ին Եվրոպական հանձնաժողովը, Վրաստանի՝ ԵՄ երկրների հետ մուտքի վիզային ռեժիմի ազատականացման պատրաստակամության մասին դրական կարծիք էր հրապարակել։ Վրաստանը հույս էր հայտնել, որ ԵՀ-ն վիզային ռեժիմը կվերացնի ամռանը, սակայն հունիսի սկզբին հարցի քննարկումը հետաձգվել էր Ֆրանսիայի և Գերմանիայի դիրքորոշումների պատճառով։ Ըստ եվրոպական ԶԼՄ-ների, ԵՄ-ն Վրաստանի, Ուկրաինայի և Կոսովոյի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին որոշումների ընդունումը հետաձգել է առնվազն մինչև սեպտեմբեր:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4250.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1261 : Ցուցադրված է` 1 - 15 :