Շնորհակալական ցույց Թբիլիսիում՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ

Շնորհակալական ցույց Թբիլիսիում՝ Բունդեսթագի կողմից Ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ

Թբիլիսում` Գերմանիայի դեսպանատան առջև շնորհակալության ցույց էր նախաձեռնվել՝ այսօր Գերմանիայի Խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման կապակցությամբ:  Ցույցը կազմակերպել էին Վրաստանի Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը և Վրաստանի հայ համայնքը:

Հիշեցնենք՝ այսօր 2-ին Գերմանիայի Խորհրդարանը (Բունդեսթագը) հատուկ բանաձևով ճանաչեց 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասպանության փաստը, ինչպես նաև դատապարտեց նրա կազմակերպչին` Թուրքիային:

Ինչպես տեղեկացնում է Վրաստանի հայ համայնքը, ցույցի մասնակիցներն իրենց շնորհակալությունն են հայտնել Գերմանիայի կառավարությանը ցեղասպանություն հանցագործությունը կանխելուն ուղղված քայլի՝ 1915-23թթ. հայ ժողովրդի Ցեղասանությունը պաշտոնապես ճանաչելու և դատապարտելու համար:

«Մենք շնորհակակալ ենք Գեմանիայի Խորհրդարանին: Իր այսօրվա որոշմամբ Գերմանիայի ղեկավարությունը հերթական անգամ հաստատեց իր հավատարմությունը համամարդկային արժեքներին և ցեղասպանություն հանցագործությունը պատժելուն և կանխելուն միտված պայքարին: Շատ կարևոր է, որ չնայած նրան, որ 1915-23թթ. Գերմանիան ցեղասպան Թուրքիայի դաշնակիցն էր, այսօր այդ երկիրը հրապարակայնորեն դատապարտում է տեղի ունեցած հանցագործությունը և ընդգծում հայ ժողովրի ցեղասպանության փաստի համընդհանուր ճանաչման և դատապարտման կարևորությունը», -հավաքվածների առջև իր ելույթի ժամանակ ասել է «Հայարտուն» կենտրոնի տնօրեն Լևոն Չիդիլյանը: 

«Այսօր Գերմանիայի ղեկավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց: Նա հաղթահարեց այն պատեշը, որը կոչվում է Թուրքիայից Գերմանիա գաղթած բազմամիլիոնանոց թուրքական սփյուռք: Գերմանիան հստակ հայտարարեց, որ նա քննադատում է հայ ժողովրդի հանդեպ իրականացված Ցեղասպանության փաստը: Գերմանիան դատապարտում է 1915-23թթ. Ցեղասպանությունը` չնայած նրան, որ երկրի ընտրազանգվածի որոշակի մասը դեմ է դրան: Գերմանիան այսօր հասկացրեց, որ երբեք նույն շարքում չի կանգնի այն երկրների հետ, որոնք ժխտում են, և, հետևաբար, արդարացնում իրականացված ցեղասպանություն հանցագործությունը: Վրաստանում դեռևս չի ապրում բազմամիլիոնանոց թուրքկան սփյուռք: Հուսով ենք, որ Վրաստանի ղեկավությունը կմիանա քաղաքակիրթ աշխարհին` կճանաչի և կդատապարտի հայ ժողովրդի Ցղասպանության փաստը»,- հայտարարել է Վրաստանի հայ համայնքի տեղեկատվական բաժնի պատասխանատու Սադրո Օհանյանը:

Լուսանկարը՝ «Ալիք մեդիա»-ի

Կարճ հասցե: javakhq.info/u/4230.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :