Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը Թբիլիսիում է

Ազգային ժողովի Հայաստան-Վրաստան բարեկամական խումբը Թբիլիսիում է

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի ղեկավար Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուփաշվիլիի հետ:Ինչպես տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը, հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Յուրի Վարդանյանը:

ՀՀ ԱԺ պատվիրակությունը Թբիլիսի է ժամանել Վրաստանի Խորհրդարանի նախագահի պաշտոնական հրավերով՝ մասնակցելու Վրաստանի Անկախության տոնին նվիրված միջոցառոմներին, այդ թվում՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում կայանալիք Վրաստանի զինված ուժերի երդման արարողությանը, Վրաստանի խորհրդարանի նախագահի կողմից հրավիրված պաշտոնական ընդունելությանը, ինչպես նաեւ Անկախության 25-ամյակին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսին եւ համերգին:

Պատվիրակության կազմում են Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Տաճատ Վարդապետյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Վարդան Այվազյանը:

Տոնակատարություններին մասնակցելու նպատակով Թբիլիսիում են գտնվում ևս ութ երկրների խորհրդարանական պատվիրակություններ՝ Լեհաստանից, Ուկրաինայից, Լիտվայից, Լատվիայից, Իսրայելից, Չեխիայից, Բելառուսից, Թուրքիայից:

Վրաստան է ժամանել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4223.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :