Թբիլիսիում ընթացող անվտանգության համաժողովին քննարկվել են տարածաշրջանի գլոբալ վտանգները. մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը

Թբիլիսիում ընթացող անվտանգության համաժողովին քննարկվել են տարածաշրջանի գլոբալ վտանգները. մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակությունը

Թբիլիսում բացված Վրաստանի անվտանգության և պաշտպանության միջազգային համաժողովում (GDSC) այսօր  քննարկվել են Սևծովյան տարածաշրջանի եւ Հարավային Կովկասի անվտանգության հարցերը  և գլոբալ վտանգները։ Այս մասին հայտնում է վրացական newsgeorgia.ge-ն: 

Համաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն։

«Շատ կարևոր է, որ մենք Վրաստանում հնարավորություն ունենք խոսել  այսօրվա ինչպես գլոբալ սպառնալիքների, այնպես էլ մեր տարածաշրջանում և Սև ծովում առկա մարտահրավերների մասին: Այսօրվա իմ անդրադարձում ես ուշադրությունը կենտրոնացրել եմ Վրաստանի եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրմանը և համաշխարհային անվտանգության մեջ մեր դերին», - ասել է լրագրողներին Վրաստանի արտաքին գործերի նախարարը:

Սևծովյան և Անդրկովկասյան տարածաշրջանների գլոբալ անվտանգության հարցերի կողքին համաժողովի մասնակիցները հատուկ ուշադրություն են դարձրել նաև նոր տեսակի պատերազմի, այն է՝  տեղեկատվական և գաղափարական հակադրության քննարկմանը։

«Հատուկ ուշադրություն կդարձվի նոր տեսակի պատերազմներին, ինչպես նաև, այն ոչ կոնվենցիոնալ պատերազմներին, որոնք օգտագործվում են և այն քայլերին, որոնք կօգնեն երկրին դիմակայել այդ վտանգներին », —  նշել է Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապաձեն։

Ֆրանսիայում Վրաստանի նախկին դեսպան, այժմ փորձագետ Մամուկա Կուդավան իր հերթին վստահ է, որ Կրեմլը կիբերտարածքի օգտագործմամբ  «փորձում է շահել շատ մարդկանց սրտերը, հատկապես՝ Արևմուտքում»:

Անվտանգության և պաշտպանության համաժողովի երկրորդ օրը Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին անցկացրեց երկկողմ բանակցություններ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ Միխայիլ  Կոստառակոսի հետ, որի ընթացքում քննարկել է Վրաստանի Կենտրոնական Աֆրիկայի և Մալիի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հարցերը։

Համաժողովին մասնակցում է նաև հայաստանյան պատվիրակություն՝ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում է նաև ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն, համաժողովի ընթացքում Դավիթ Տոնոյանի հանդիպումներ է ունեցել Վրաստանի և այլ գործընկեր պետությունների ռազմական գերատեսչությունների պաշտպանական քաղաքականության ոլորտի ղեկավարների հետ: ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալն էլ հանդիպել է Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի հետ: Հանդիպումների օրակարգում եղել է գործընկեր պետությունների հետ երկկողմ պաշտպանական համագործակցության և միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերը:

 
Կարճ հասցե: javakhq.info/u/4221.html

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1262 : Ցուցադրված է` 1 - 15 :