Շիրակ Թորոսյան. ««Ջավախք» հայրենակցական միության և նրա համակիրների գերակշռող մեծամասնությունը կքվեարկի «այո»»

Շիրակ Թորոսյան. ««Ջավախք» հայրենակցական միության և նրա համակիրների գերակշռող մեծամասնությունը կքվեարկի «այո»»

Հարցազրույց  ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ  Շիրակ Թորոսյանի հետ։

-Պրն Թորոսյան, ի՞նչ դերակատարում ունեն ջախավահայերը դեկտեմբերի 6-ի ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործում։

-Ջավախահայերն էլ Հայաստանի քաղաքացիների նման են քվեարկելու՝ ըստ իրենց  խղճի և ցանկության։  Քանի որ  մենք՝ «Ջավախք» հայրենակցական միության շրջանակներում համակարգում ենք հայաստանաբնակ հայերին առնչվող աշխատանքները, մեծ գործ ենք կատարել ՀՀ սահմանադրական բարեփոխումների կարևորությունը տարբեր միջոցառումների միջոցով «տեղ հասցնելու» նպատակով։ Մեր գլխավոր խնդիրը Սահմանադրական բարեփոխումների էության մասին հանրությանը ճիշտ պատկերացում տալն է։ Այդ հանրության մի մասն էլ ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախահայերն են։

-Մոտավորապես ինչքա՞ն  «այո» եք նախատեսում ջավախահայերի կողմից։

-Քանի որ մեզ հաջողվել է Սահմանադրական բարեփոխումների առաջարկները, ընձեռնված հնարավորությունները բավականին խորը ներկայացնել մեր հայրենակիցներին, ապա կարծում եմ, որ նրանց մեծ մասը կողմնակից են մեր  նոր նախագծին։ «Ջավախք» հայրենակցական միության անդամների և նրա համակիրների գերակշռող մեծամասնությունը կողմ կքվեարկի։

-Արդեն կարողանու՞մ եք ազատ մուտք գործել Վրաստան։

-Այդ հարցերը բարձր մակարդակի քննարկումների առարկա են, և ես կարծում եմ, որ խնդիրներ չեն լինի։

-Պրն Թորոսյան, վերջին անգամ ե՞րբ եք եղել Ջավախքում։

-Ջավախքում վերջին անգամ եղել եմ 2014 թվականի հոկտեմբերին։

-Իսկ նոր այցելության մտադրություն չկա ՞։

-Իհարկե, հնարավորության դեպքում՝ անպայման։

 

Զրուցեց՝ Արմինե Բերակչյանը

Կարճ հասցե: javakhq.info/u/3905.html
Վրաստան Հայաստան Շիրակ Թորոսյան Սահմանադրական բարեփոխումներ Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :