Վրաստանի և Հայաստանի միջև կշարունակի գործել առանց վիզայի ռեժիմը

Վրաստանի և Հայաստանի միջև կշարունակի գործել առանց վիզայի ռեժիմը

Կարելի է գրեթե վստահաբար ասել, որ Վրաստանի եւ Հայաստանի միջեւ կշարունակի գործել առանց վիզայի ռեժիմը: Այս մասին հայտարարել է Վրաստանի ԱԳ փոխնախարար Դավիթ Ջալագանիան:

Նա հավելեց, որ Երեւանի եւ Թբիլիսիի՝ այս կամ այն միավորմանն ինտեգրումը դժվար թե ազդի գործող կարգի վրա. միգրացիոն տեղաշարժման եւ ժամանման ռեժիմները շարունակում են մնալ պետությունների ինքնիշխան հարցերը: «Ես գրեթե վստահ եմ, որ իրադրությունը կմնա այնպիսին, ինչպիսին այս փուլում է»,- հավելեց Ջալագանիան:

Հիշեցնենք, որ ներկայում Հայաստանի եւ Վրաստանի միջեւ առանց վիզայի ռեժիմ է գործում:

Կարճ հասցե: javakhq.info/u/3862.html
Ջավախք Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :