Ռուսաստանը և Հարավային Օսեթիան համագործակցության նոր պայմանագիր են ստորագրել

Ռուսաստանը և Հարավային Օսեթիան համագործակցության նոր պայմանագիր են ստորագրել

Ռուսաստանը և Հարավային Օսեթյան նոր պայամանգրի ստորագրման համար համաձայնության են եկել: Նոր պայամանգրի համաձայն Հարավային Օսեթյան դառնում է Ռուսաստանի ռազմաքաղաքակն գործընկերը և Օսեթիայի ներքին գործերի նախարարության, կանոնավոր բանակի և մնացած ուժերի կառավարումը ամբողջովին անցնում է ՌԴ համապատասխան ուժերի կառավարման տակ: Նմանա պայմանագրի համամձայն հնարավոր է, որ անգամ սահամանները սկսեն հսկել ՌԴ կանոնավոր բանակը և հատուկ նշանակության ուժերը:

ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովը նշել է, որ նման կերպ էլ ավելի է սերտանում երկու պետությունների միջև համագործակցությունը և բարեկամական կապերը: Սուկովը նշել է, որ 2015-ին Ռուսաստանի բյուջեից հատուկ միջոցներ կհատկացվեն Հարավային Օսեթիայում բարեփոխումների և տնտեսական զրգացման համար: Սուրկովի խոսքերով Հվ. Օսեթիայում կբարձրանան աշխատավարձերը և թոշակները:

Քաղաքական վերլուծաբանների խոսքով նաման համաձայնությունը ձեռնտու է ՌԴ-ի հմաար, քանի որ նման կերպ Հվ. Օսեթիան չի մտնում որպես սուբյեկտ ՌԴ կազմի մեջ, սակայն դե-ֆակտո երկրի կառավարումը ամբողջությամբ անցնում է ՌԴ համապատսխան մարմինների ձեռքը: Վերլուծաբանները կարծում են, որ հաջորդ տարի Ցխինվալի մոտակայքում կկառուցվի ՌԴ զինված ուժերի ռազմական բազա, որի տեղակայման պայմանագիրը կլինի անժամկետ: Նման կերպ ՌԴ-ն կազբեքի հարավային փեշին կունենա Ռազմական բազա, ինչը կարևոր է ՌԴ-ի անվտանգության ապահովման համար:

Այդ պայմանագրի համաձայն ՌԴ իշխանույթւոններին կփոխանցվի մի շարք նախարարությունների կառավարումը՝ ԱԱԿ(ԿԳԲ), զինված ուժեր, սահամանապահական ուժեր, մաքսային ծառայություն, և այլն: Ընդհանուր առմամաբ պայամանգիրը բաղկացած է 16 կետից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3854.html
Ռուսաստան Վրաստան Մոսկվա Հարավային Օսիա Ցխինվալ Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :