Իրակլի Ղարիբաշվիլին սխալ է համարում Մինդիա Ջանելիձեին պաշտոնանկ անելու մասին կոչերը

Իրակլի Ղարիբաշվիլին սխալ է համարում Մինդիա Ջանելիձեին պաշտոնանկ անելու մասին կոչերը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին սխալ է համարում պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեին պաշտոնանկ անելու մասին կոչերը՝ կապված Ուկրաինայում 32-ամյա վրացի կամավոր Ալեքսանդր Գրիգոլաշվիլու զոհելու կապակցությամբ գերատեսչության արած հայտարարության հետ:

Հիշեցնենք, որ Վրաստանի ՊՆ-ը դեկտեմբերի 20-ին տարածած իր հայտարարության մեջ Գրիգոլաշվիլու մահվան պատասխանատվությունը դրել էր նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչների վրա, որոնք քաղաքացիներին կոչ են անում մասնակցել արտասահմանում ընթացող ռազմական գործողություններին:

Այդ հայտարարությունը հարուցել էր ոչ միայն ընդդիմության ու հասարակության մի մասի, այլև՝ իշխող «Վրացական երազանք» դաշինքի ներկայացուցիչների վրդովմունքը: 

Սկանդալից հետո՝ դեկտեմբերի 21-ին, հայտարարությունը հանվել էր ՊՆ-ի կայքից, իսկ պաշտպանության փոխնախարար Լևան Գիրսիաշվիլին հայտարարել է, որ տեղի է ունեցել «տեխնիկական սխալ», և ողջ նախարարության անունից ներողություն էր խնդրել հասարակությունից:

Ղարիբաշվիլին բոլորին կոչ է արել վերջ դնել այդ թեմայի շուրջ խոսակցություններին ու հիստերիային: 

Կառավարության նիստին մասնակցել է նաև Ջանելիձեն, ով հրապարակավ որևէ պարզաբանում չի տվել իր գերատեսչության արած հայտարարության կապակցությամբ: Ղարիբաշվիլին նրա հետ քննարկել է տվյալ հարցը:

Ավելի վաղ Ղարիբաշվիլին հայտարարել է, որ իրեն դուր չի եկել ՊՆ-ի հայտարարությունը՝ ընդգծելով, որ գերատեսչությունը չպետք է հանդես գա քաղաքական բնույթի հայտարարություններով:

Կարճ հասցե: javakhq.info/u/3851.html
Վրացական երազանք Վրաստան ՊՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1498 : Ցուցադրված է` 1 - 15 :