Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի նոր հանդիպումը դեռ պլանավորված չէ

Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի նոր հանդիպումը դեռ պլանավորված չէ

Դեռ պլանավորված չէ Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի ու Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի նոր հանդիպում:

Աբաշիձեն ընդգծել է, որ ձևաչափը պահպանվում է, և անհրաժեշտության դեպքում բանակցային կողմերը կկապնվեն միմյանց հետ. 

«Մենք այդպես էլ չհանդիպեցինք ամեն օր: Այդպիսի հանդիպումներն անցկացվեցին 2-3 ամիսը մեկ անգամ:

Վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին: Կանցնեն ամանորյա տոները, այլ կերպ կնայենք իրավիճակին, կտեսնենք, կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:

Զուրաբ Աբաշիձեն դրա հետ մեկտեղ չի մանրամասնել, թե որն է երկխոսության ձգձգման պատճառը, և կոնկրետ որ խնդրի հետ է կապված դա: Փոխարենը նա հայտարարել է, որ իրենք մշտապես ունեն խնդիրներ, այդ թվում նաև սուր խնդիրներ, որոնց քննարկման ու լուծման համար էլ ստեղծվել է այդ ձևաչափը:

Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանը չի բարձրացրել Ուկրաինայում տարվող ռազմական գործողություններին վրացի կամավորների մասնակցության հարցը: Աբաշիձեն նշել է, որ Վրաստանի ու Ուկրաինայի հարաբերությունները երկկողմ հարց են, և ռուսական կողմը տվյալ թեման չի բարձրացրել Աբաշիձե-Կարասին ձևաչափով բանակցությունների ժամանակ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին Ուկրաինայում անջատողականների դեմ պայքարում զոհվեց 32-ամյա Ալեքսանդր Գրիգոլաշվիլին, ով Վրաստանի զինված ուժերի կազմում ծառայել է 2007-2008 թվականներին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3849.html
Ռուսաստան Վրաստան Ուկրաինա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :