Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողի դին տեղափոխվել է Վրաստան

Ուկրաինայում զոհված վրացի զինծառայողի դին տեղափոխվել է Վրաստան

Վրացի զինծառայող Ալեքսանդր Գրիգոլաշվիլու դին տեղափոխվել է Վրաստան: Գրիգոլաշվիլին, ով որպես կամավորական մեկնել էր Ուկրաինա մահացել է Լուգանսկի մոտ ընթացող մարտերից մեկում, «Շաստյե» քաղաքում: 

Գրիգոլաշվիլու դին Թբիլիսի պետք է տեղափոխվեր դեռ շաբաթ երեկոյան, սակայն վատ եղանակի պատճառով ինքնաթիռը վայէջք էր կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայնում: Գրիգոլաշվիլուն տեղափոխող ինքնաթիռը Թբիլիսի է ժամանել այսօր առավոտյան: 

Օդանավակայանում ներկա են գտնվել Գրիգոլաշվիլու հարազատները և բարեկամները, ոքեր միանգամից դին տեղափոխել էն Քութաիսի: բացի հարազատներից օդանավակայանւոմ ներկա են եղել Վրաստանում Ուկրաինայի դեսպանը, վրաստանի արտործ փոխնախարարը, ինչպս նաև «միասնական ազգային շարժում» կուսակցության անդամները, ում ոստիկանությունը չի թողել մտնել օդանավակայան:

Վրաստանի արտգործ փոխնախարարաը նշել է. «Մենք ինչպես կառավարությունը այնպես էլ ամբողջ ժողովուրդը հասկանում ենք և ցավակցում ենք Ալեքսանդրի հարազատներին: Նշեմ, որ այս ամենը էլ ավելի է մտերմացնում վրացի և ուկրաինացի ժողովուրդներին: Ավելացնեմ, որ զոհվածի հարազատներին կտրամադրվի ֆինանսական օգնություն, ինչպես նաև նրա թաղման բոլոր ծախսերը կկատարի պետությունը»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3838.html
Վրաստան Վրաստան Ուկրաինա Ալեքսանդր Գրիգոլաշվիլի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :