ԵՄ-ն Վրաստանում առաքելության մանդատը երկարացրել է մինչեւ 2016թ. դեկտեմբերը

ԵՄ-ն Վրաստանում առաքելության մանդատը երկարացրել է մինչեւ 2016թ. դեկտեմբերը

Եվրամիության խորհուրդը երկու տարով՝ մինչեւ 2016թ. դեկտեմբերի 14-ը երկարացրել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության մանդատը, հայտնել է Եվրամիության խորհրդի մամուլի ծառայությունը, գրում է «Թբիլիսյան շաբաթը»:

«Առաքելության միջոցով ԵՄ-ն ապահովում է տարծաշրջանում խաղաղության եւ կայունության  հստակ աջակցությունը», - այդ կապակցությամբ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:

Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության  կազմում կա շուրջ 200 անզեն դիտորդ՝ ԵՄ 22 երկրներից, այն պաշտոնապես աշխատանքի էր անցել 2008 թ. հոկտեմբերի 1-ին՝ 2008 թ. օգոստոսի պատերազմից հետո:

Կարճ հասցե: javakhq.info/u/3828.html
Վրաստան Թբիլիսի Եվրամիություն Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :