Յուրի Վարդանյանը այցելել է Ջավախք

Յուրի Վարդանյանը այցելել է Ջավախք

Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազորդեսպան Յուրի Վարդանյանը և Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն դեկտեմբերի 4-ին այցելել են Ջավախք: Դեսպանին Ախալցիխեում դիմավորել են Սամցխե Ջավախքի նահանգապետ  Ակակի Մաճուտաձեն և Ախալցխայի քաղաքապետ Գիորգի Կոպաձեն:

Դեսպանը այցելել է Ախալցիխեի Սբ.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, որտեղ տեղի հայ համայնքի ներկայացուցիչները դիմավորել են աղ ու հացով: Դեսպանը նահանգապետի ուղեկցությամբ այցելել է նաև «Ռաբաթ» ամրոց, որից հետո մեկնել է Ախալքալաք:

Կարճ հասցե: javakhq.info/u/3798.html
Ջավախք Վրաստան Հայաստան Վազգեն եպիսկոպոս Միրզախանյան Յուրի Վարդանյան Ջավախք Վրաստան Հայաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :