Հայաստանը ընդլայնում է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը

Հայաստանը ընդլայնում է ՌԴ-ի հետ ռազմական համագործակցությունը

ՀՀ կառավարությունը հաստատել է 2013թ. հունիսի 25-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին» պայմանագրի կիրառման կարգը: Այն ներառում է սպառազինություն, ռազմական տեխնիկա, աշխատանք, ծառայություն, մտավոր գործունեության արդյունք և ռազմատեխնիկական ոլորտի տեղեկատվություն մատակարարելու կարգը:

Համանման պայմանագիր Ռուսաստանի Դաշնությունն ստորագրել է միայն Բելառուսի Հանրապետության հետ: Հայաստանի Հանրապետությունը ռազմական և ռազմատեխնիկական ակտիվ համագործակցություն է իրականացնում Ռուսաստանի Դաշնության հետ: Սույն որոշումը կնպաստի վերը նշված պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման մեխանիզմների և մոտեցումների մշակմանը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3795.html
Ռուսաստան Եվրոպա Հայաստան Աշխարհ ռազմական համագործակցություն Հայաստան Աշխարհ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :