Վրաստանում կլինի շատ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ում շատ Վրաստան. Ջեյմս Ապպատուրայ

Վրաստանում կլինի շատ ՆԱՏՕ, իսկ ՆԱՏՕ-ում շատ Վրաստան. Ջեյմս Ապպատուրայ

Վրաստանի պաշտպանության նախարար Միդիյա Ջանելիձեի հետ հանդիպման ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ջեյմս Ապպատուրայը նշել է, որ Վրաստանը մինչ այսօր ցանկանում է միանալ դաշինքին և դրա համար ամեն ինչ անում է: Ապպատուրայը մասնավորապես նշել է.

«Ցանկանում եմ նշել, որ չնայած որոշ քաղաքական հանգամանքներից ելնելով Վրաստանը ցանկանում է միանալ ՆԱՏՕ-ին և դրա համար անում է ամեն ինչ: Վրաստանի իշխանությունները դեռ ցանկանում են միանալ մեզ և ցանկանում են շուտ սկսել ՆԱՏՕ-ի վերապատրաստման բազայի շինարարությունները: Չնայած, որ Ալասանիան հեռացվել է պաշտոնից և սկսվել է դատական գործ, միևնույնն է Վրատանի իշխանությունները չեն փոխել իրենց դիրքորոշումները»:

Վրաստանի պաշտպանության նախարար Միդիյա Ջանելիձեն նշել է, որ փետրվարին կլինի ՊՆ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ կքննարկվի Վրաստան ՆԱՏՕ համագործակցության հետագափուլը և դաշինքին միանալու հիմնահարցերը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3792.html
Վրաստան ՆԱՏՕ Միդիյա Ջանելիձե Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :