Ալեքսանդր Կվիթաշվիլին նշանակվել է Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնին

Ալեքսանդր Կվիթաշվիլին նշանակվել է Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնին

Վրաստանի առողջապահության նախկին նախարար, Թբիլիսիի Ջավախիշվիլու անվան պետական համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Կվիթաշվիլին նշանակվել է Ուկրաինայի առողջապահության նախարարի պաշտոնին: Քվիթաշվիլիին երեկ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն շնորհել է Ուկրաինայի քաղաքացիություն:

Կվիթաշվիլին նշել է. «Ես առողջապահական համակարգում աշխատում եմ ավելի քան 15 տարի: Սկսած 1996թ. ընդունվել են առողջապահական մի շարք ռեֆորմաներ ընդունվել են իմ նախաձեռնությամբ, կամ իմ մասնակցությամբ: Իմ փորձը մեծ է այս ոլորտում: 2008-2010թթ. ես եղել եմ Վրաստանի առողջապահության նախարար և հենց այդ ժամաանկ են ընդունվել մի շարք կարևորագույն ռեֆորմաներ առողջապահության ոլորտում: Հուսամ, որ իմ փորձը կոգնի Ուկրաինային:

Մենք կփորձենք առողջապահության համակարգը այնպես վերակազմավորենք, որ այդ ճանապարհը լինի անցավ և անսխալ: Մենք կանենք ամեն բան, որ երկրի ամբողջ տարածքում լինի հասանելի բարձրօրակ բժշկություն»

Վրաստանի սահմանադրության համաձայն եթե Վրաստանի քաղաքացին հանդիսանում էմեկ այլ երկրի քաղաքացի ապա նրան զրկում են Վրաստանի քաղաքացիությունից: Այս օրենքի համաձայն Ալեքսանդր Կվիթաշվիլիին զրկել են քաղաքացիությունից:

Կարճ հասցե: javakhq.info/u/3781.html
Վրաստան Ուկրաինա առողջապահության նախարարություն Ալեքսանդր Կվիթաշվիլի Վրաստան

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :