Կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի օրենսդիր մարմինների արտաքին կապերի հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ նիստը

Կայացել է Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի օրենսդիր մարմինների արտաքին կապերի հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ նիստը

Աշխատանքային այցով Վրաստան են ժամանել Թուրքիայի խորհրդարանի՝ արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Ահմեթ Բերաթ Չոքարը և Ադրբեջանի խորհրդարանի՝ արտաքին ու միջխորհրդարանական փոխհարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Սամադ Սեիդովը: 

Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Բաթումում տեղի է ունեցել երեք երկրների օրենսդիր մարմինների արտաքին կապերի հարցերով հանձնաժողովների նախագահների համատեղ նիստը: 

Նիստում քննարկվել են արտաքին քաղաքականության ու միջխորհրդարանական համագործակցության հարցերը, տնտեսական, ներդրումների, մշակույթի ոլորտների փոխհարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության հարցը: 

Նիստի մասնակիցները հայտարարել են, որ երեք երկրների փոխհարաբերությունները զարգանում են ինտենսիվորեն, ինչի մասին վկայում են երեք երկրների նախագահների, վարչապետերի, արգործնախարարների ու խորհրդարանների նախագահների կանոնավոր հանդիպումները: 

Նրանք կարևորել են, որ արդեն իսկ սկսվել են հանդիպումներ խորհրդարանական հանձնաժողովների նախագահների մակարդակով: Վրացական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները և վրացի փորձագետներ: 

Հիշեցնենք, որ Միջխորհրդարանական առաջին եռակողմ հանդիպումը տեղի է ուենցել 2014 թվականի ապրիլի 22-ին: Պլանավորված է հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Կարսում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3762.html
Ադրբեջան Թուրքիա Վրասատան խորհրդարանական հանձնաժողով

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :