Վրաստանի խորհրդարանը ընդունել է գաղտնալսումների մասին օրենսդիր փաթեթը

Վրաստանի խորհրդարանը ընդունել է գաղտնալսումների մասին օրենսդիր փաթեթը

Վրաստանի խորհրդարանը երկար բանավեճերից հետո առաջին ընթերցմամբ ընդունել է գաղտնալսումների մասին օրենսդիր փաթեթը, որը պահպանում է ՆԳՆ-ի իրավունքը՝ կապված անձնական տվյալների մատչելիության հետ: 

Պատգամավորների մեծ մասն աջակցել է այսպես կոչված երկբանալի համակարգի ներդրմանը. մեկը՝ անձնական տվյալների պաշտպանության տեսուչի մոտ, իսկ մյուսը՝ ՆԳՆ-ի մոտ: 

Օրինագծին աջակցել է Վրաստանի կառավարությունը: Միևնույն ժամանակ խորհրդարանը չի հաստատել խորհրդարանի՝ իրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Վախթանգ Խմալաձեի մշակած օրինագծերը, որոնք նախատեսում էին ներդնել մեկ բանալիով համակարգ՝ Հաղորդակցությունների գծով ազգային հանձնաժողովի մոտ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3761.html
Վրաստան խորհրդարան գաղտնալսումներ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1263 : Ցուցադրված է` 1 - 15 :