Թուրքիայի տարածքում ժամանակին կավարտվեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները

Թուրքիայի տարածքում ժամանակին կավարտվեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները

Ադրբեջանի տրանսպորտի փոխնախարար Մուսա Պանախովը՝ պատասխանելով Թուրքիայի տարածքում երկաթուղու կառուցման ձգձգման մասին հարցին հայտարարել է, որ Թուրքիայի տարածքում ժամանակին կավարտվեն «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցման աշխատանքները: 

«Նման խոսակցությունները եղել են այդ նախագծ իրագործման մեկնարկից սկսած: Կցանկանայի ասել, որ Թուրքիայում շարունակվում են աշխատանքները, և որ դրանք ավարտվելու են ժամանակին: 

Այս տարվա դեկտեմբերին պլանավորված է առաջին աշխատանքային գնացքը փորձարկել մինչև թուրք-վրացական սահման»: 

Հիշեցնենք, որ օրեր առաջ թուրքական Zaman թերթը գրել էր, որ Թուրքիայի տարածքում դադարեցվել են «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու կառուցման աշխատանքները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3760.html
Վրաստան Ադրբեջան Թուրքիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :