Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը

Վրաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ Շվեդիայի խորհրդարանը վավերացրել է Վրաստանի՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

«Որոշմանը կողմ է քվեարկել 249 պատգամավոր: Խորհրդարանը նաեւ որոշում է ընդունել, որի համաձայն երկրի կառավարությանը հանձնարարվել է ավարտել վավերացման գործընթացի տեխնիկական կողմը»,-ասված է Վրաստանի ԱԳՆ հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը Վրաստանը, Մոլդովան եւ Ուկրաինան ստորագրել են հունիսի 27-ին Բրյուսելում: Նախքան փաստաղթղթի ամբողջական ուժի մեջ մտնելը անհրաժեշտ է այն վավերացնել այն ստորագրող երկրների խորհրդարաններում, Եվրախորհրդարանում եւ ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում: Վրաստանի խորհրդարանը այն վավերացրել է հուլիսի 18-ին:

Այս պահի դրությամբ Վրաստանի՝ Եմ-ի հետ ասոցացման համաձայնագիրը վավերացրել է ԵՄ անդամ 7 երկիր՝ Ռումինիան, Լիտվան, Լատվիան, Սլովակիան, Մալթան, Բուլղարիան եւ Էստոնիան: Դրանից բացի, համաձայնագիրը վավերացրել են Հունգարիայի եւ Շվեդիայի խորհրդարանները եւ գործընթացն ավարտելու համար դիմել գործադիր իշխանություններին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3756.html
Վրաստան Շվեդիա ԱԳՆ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :