Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ԴԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել է ԴԺՀ-ի ինքիշխանության ճանաչման հարցը

Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ԴԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել է ԴԺՀ-ի ինքիշխանության ճանաչման հարցը

ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանը հայտարարել է, որ  Աբխազիայի վարչապետ Բեսլան Բուտբան ԴԺՀ-ի ղեկավարության հետ քննարկել է ԴԺՀ-ի ինքիշխանության ճանաչման հարցը: 

«Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ու Աբխազիայի վարչապետի հանդիպման ժամանակ խոսք է գնացել Սուխումի կողմից մեր պետության ճանաչման մասին: Այդ հարցը ներկայումս մշակման փուլում է, ճանաչման մասին փաստաթղթերը պատրաստ կլինեն երկու շաբաթ անց»:

Հիշեցնենք, որ Բեսլան Բուտբայի գլխավորած աբխազական պատվիրակությունը ԴԺՀ է ժամանել երեկ: Հունիսի 20-ին ԴԺՀ-ի Գերագույն խորհուրդն իր ինքնիշխանության ճանաչման խնդրանքով դիմել է ՄԱԿ-ին:

Կարճ հասցե: javakhq.info/u/3752.html
Աբխազիա Վրաստան ԴՀԺ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :