Իրակլի Ղարիբաշվիլի. Արևմտյան առաջնորդները պետք է «ուղիղ երկխոսություն» սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Իրակլի Ղարիբաշվիլի. Արևմտյան առաջնորդները պետք է «ուղիղ երկխոսություն» սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կարծում է, որ միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը: Ղարիբաշվիլին ընդգծել է, որ արևմտյան առաջնորդները պետք է «ուղիղ երկխոսություն» սկսեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որպեսզի վերջակետ դնեն Ուկրաինայի ճգնաժամին.

«Առանց երկխոսության չի կարգավորվի այդ հակամարտությունը, պետք է ուղիղ երկխոսություն տեղի ունենա Ռուսաստանի առաջնորդի հետ: Բանակցությունները պետք է վարեն արևմտյան առաջնորդները»:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ միայն պատժամիջոցները չեն փոխի Ռուսաստանի գործողությունների բնույթը, իսկ այնպիսի կասկածելի քայլերը, ինչպիսին է Ուկրաինային արևմտյան սպառազինություն մատակարարելը, միայն պարունակում են պատերազմի սրման ռիսկ:

Կարճ հասցե: javakhq.info/u/3751.html
Ռուսաստան Վրաստան պատժամիջոց

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :