Իրակլի Ղարիբաշվիլի. «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին միմյանց կկապի Վրաստանն ու Թուրքիան

Իրակլի Ղարիբաշվիլի. «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղին միմյանց կկապի Վրաստանն ու Թուրքիան

Թբիլիսիում անցկացված վրաց-լատվիական բիզնես ֆորումի ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղով փորձնական գնացքն անցնելու է այս տարեվերջին, իսկ երկաթուղին ամբողջովին շահագործման կհանձնվի 2015 թվականին:

Հիշեցնենք, որ Ֆորումին մասնակցել է նաև Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշի գլխավորած պատվիրակությունը:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ այդ երկաթուղին կարևոր դեր կխաղա «Ասիա-Կովկաս-Եվրոպա» տրանսպորտային միջանցքի զարգացման հարցում և կրկնակի կկրճատի տվյալ ուղղությամբ բեռնափոխադրումների ժամանակը.

«Այդ երկաթուղին ուղիղ կերպ միմյանց կկապի Վրաստանն ու Թուրքիան, իսկ Մարմարա ծովի տակով անցնող թունելի միջոցով ուղիղ կապ կստեղծվի Արևելքի ու Եվրոպայի միջև»:

Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական մամուլը գրել էր, որ Թուրքիայի տարածքում դադարեցվել են ԲԹԿ-ի կառուցման աշխատանքները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3750.html
Վրաստան «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղի

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :