Իրակլի Ղարբաշվիլի. Մենք ամերիկացի ու եվրոպացի ընկերներից ակնկալում ենք ավելի ակտիվ դատապարտում

Իրակլի Ղարբաշվիլի. Մենք ամերիկացի ու եվրոպացի ընկերներից ակնկալում ենք ավելի ակտիվ դատապարտում

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին հայտարարել է, թե չի կասկածում, որ Մոսկվան պլանավորում է համատեղ զորքերի ստեղծման մասին պայմանագիր ստորագրել Ցխինվալիի շրջանի (Հարավային Օսիա) դե-ֆակտո իշխանությունների հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ու Աբխազիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռաուլ Խաջիմբան երկուշաբթի Սոչիում ստորագրել են Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիր, որը նախատեսում է պաշտպանության ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում, այդ թվում նաև միացյալ զորամիավորման ստեղծմամբ, որը կենթարկվի միացյալ հրամանատարությանը:

Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Մոսկվայի ու Սուխումի միջև ստորագրված այդ պայմանագիրը հանդիսանում է բռնազավթման ուղղությամբ Ռուսաստանի հերթական քայլը, եվրոպական ու եվրաատլանտյան կառույցներին անդամակցելու Վրաստանի ձգտման հանդեպ Պուտինի արձագանքը:

Նա ընդգծել է, որ չի կասկածում, որ Մոսկվան ներկայումս Հարավային Օսիայի համար ստորագրում է այդպիսի պայմանագիր, ինչպիսին որ ստորագրվեց Աբխազիայի հետ.

«Վրաստանի կառավարությունը մոբիլիզացնում է միջազգային հանրությանը, որպեսզի դատապարտվեն Ռուսաստանի իշխանությունների այդ գործողությունը: Մենք ամերիկացի ու եվրոպացի ընկերներից ակնկալում ենք ավելի ակտիվ դատապարտում»:

Կարճ հասցե: javakhq.info/u/3748.html
Ռուսաստան Վրաստան Օսիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :