Կարսում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Կարսում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը տեղի է ունենալու դեկտեմբերի 10-ին, Կարսում: 

Հանդիպման շրջանակներում քաղաքական հարցերից բացի, քննարկվելու են նաև տնտեսական ու էներգետիկ ոլորտի հարցեր:

Հիշեցնենք, որ Երեք երկրների արտգործնախարարների եռակողմ առաջին հանդիպումն անցկացվել է 2012 թվականի հունիսին, Տրապիզոնում, երկրորդ հանդիպումը՝ 2013 թվականի մարտի 28-ին, Բաթումում, իսկ երրորդ հանդիպումը՝ 2014 թվականի փետրվարի 19-ին, Գյանջայում (Գանձակ):

Կարճ հասցե: javakhq.info/u/3747.html
Վրաստան Ադրբեջան Թուրքիա

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :