Աբխազիայի կառավարության ղեկավար Բեսլան Բուտբան այցելել է Դոնեցկ

Աբխազիայի կառավարության ղեկավար Բեսլան Բուտբան այցելել է Դոնեցկ

Աբխազիայի կառավարության ղեկավար Բեսլան Բուտբայի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետություն (ԴԺՀ):

Դոնեցկում Բուտբայի պատվիրակությանը դիմավորել է ԴԺՀ-ի ղեկավարությունը: Աբխազական պատվիրակության այցի ծրագրում ընդգրկված են ԴԺՀ-ի ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոյի ու ԴԺՀ-ի արտգործնախարար Ալեքսանդր Կոֆմանի հետ բանակցություններ:

Զախարչենկոն պարզաբանել է, որ «սա աբխազական պետության պաշտոնական այց է մեր հանրապետություն»: Նա ընդգծել է, որ բանակցություններն անցկացվելու են դռնփակ պայմաններում: Զախարչենկոն այլ տեղեկություններ չի հայտնել:

Կարճ հասցե: javakhq.info/u/3745.html
Աբխազիա Վրաստան Դոնեցկ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1444 : Ցուցադրված է` 1 - 15 :