Էդգարս Ռինկեւիչս. Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս

Էդգարս Ռինկեւիչս. Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս

Մեկնաբանելով Մոսկվայի եւ Սուխումի միջեւ համատեղ զորքեր ստեղծելու մասին համաձայնագրի կնքումը՝ Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը հայտարարել է, որ Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս, փոխանցում է:

«Լատվիան մշտապես աջակցել է Վրաստանի տարածքային ամբողջականությանը, եւ մենք արդեն դատապարտել ենք պայմանագրի ձեւակերպումը, որը խախտում է դրա տարածքային ամբողջականությունն ու միջազգային իրավունքը: 

Մենք արդեն տեսնում ենք, որ Ուկրաինայի դեպքերը տեղափոխվում են Կովկաս: Միջազգային հանրությունը պետք է պատրաստ լինի այդ մարտահրավերներին», - կարծում է Ռինկեւիչսը:

Պատասխանելով լատվիական պատվիրակության Վրաստան այցի նպատակի մասին հարցին՝ նախարարը նշել է, որ առաջին հերթին նպատակը Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին աջակցելն էր:

«Մենք՝ որպես Եվրամիության ապագա նախագահող երկիր, պատրաստ ենք աշխատել Վրաստանի կառավարության հետ Ռիգայի գագաթաժողովի համար եւ հույս ունենք, որ կարող ենք ավարտին հասցնել վիզաների ազատականացման ծրագիրը», - ասել է արտգործնախարարը:

Կարճ հասցե: javakhq.info/u/3744.html
Վրաստան Ուկրաինա Մոսկվա Սուխում

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :