Երևանի կրթության ազգային ինստիտուտում անցկացվել է «Վրաստանի հանրակրթական համակարգը և հայկական դպրոցները» թեմայով սեմինար

Երևանի կրթության ազգային ինստիտուտում անցկացվել է «Վրաստանի հանրակրթական համակարգը և հայկական դպրոցները» թեմայով սեմինար

Երևանի կրթության ազգային ինստիտուտում անցկացվել է սեմինար՝ «Վրաստանի հանրակրթական համակարգը և հայկական դպրոցները» թեմայով, որին  ներկա էին կրթության ազգային ինստիտուտի մասնագետները:  

Թեմայի զեկույցով հանդես է եկել Նարինե Սիրականյանը` hանգամանորեն ներկայացնելով  Վրաստանի հանրակրթական համակարգի կառուցվածքը, կրթության կարևոր փաստաթղթերից մեկի՝  «Ազգային ուսումնական պլանի» հիմնական բաղադրամասերը, դպրոցի կառավարման համակարգը և հանրակրթության կազմակերպումը  տարբեր՝ տարրական, բազային, միջնակարգ աստիճաններում:

Մասնակիցներին հատկապես հետաքրքրել է պարտադիր դասավանդվող կամ ընտրական առարկաների ցանկը, առարկայական ծրագրերը, ներառական կրթության իրականացումը, գնահատման տեսակներն ու բաղադրիչները և այն հիմնական կոմպետենցիաները, որոնք ընկած են Վրաստանի հանրակրթության հիմքում: 

Անդրադարձ կատարվեց նաև Սամցխե-Ջավախքի և Ծալկայի հայկական դպրոցներին, նրանց գործունեությանը և այն հիմնական խնդիրներին, որոնք այսօր առկա են այդ դպրոցներում: 

Սեմինարը հետաքրքրեց բոլոր ներկաներին: Հատկապես քննարկվեց հայկական դպրոցներում ներդրված դասագրքերի հետ կապված հարցը, որին, անհրաժեշտության դեպքում, աջակցելու պատրաստակամություն հայտնեցին մասնագետները:

Կարճ հասցե: javakhq.info/u/3743.html
Երևան Ջավախք Վրաստան դպրեց

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :