«Վրացական երկաթուղիներ» ընկերության անաձնակազմը անժամկետ գործադուլ է հայտարարել

«Վրացական երկաթուղիներ» ընկերության անաձնակազմը անժամկետ գործադուլ է հայտարարել

Վրաստանի «Երկաթուղայինների նոր արհմիությունը» հայտարարել է, որ «Վրացական երկաթուղիներ» ընկերության մեքենավարները, ուղեկցորդներն ու տեխնիկական անաձնակազմը հայտարարել են անժամկետ գործադուլ: 

Գործադուլի պատճառներ են դարձել 2015 թվականի սկզբին պլանավորված երկաթուղայինների ատեստավորումն ու աշխատավարձի վճարման նոր համակարգ ներդնելը: Երկաթուղայինները մտավախություն ունեն, որ նորարարությունը կհանգեցնի աշխատավարձի նվազեցմանը:

Նախնական տվյալներով՝ գործադուլն իր գագաթնակետին կհասնի օրվա վերջին: «Վրացական երկաթուղիներ» ընկերությունում աշխատում է 12.682 մարդ, որոնցից մոտ 4800-ը «Երկաթուղայինների նոր արհմիության» անդամ են:

Կարճ հասցե: javakhq.info/u/3742.html
Վրաստան երկաթուղի գործադուլ

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 1500 : Ցուցադրված է` 1 - 15 :