Ախալքալաքի աշակերտների ջանքերով Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են ուսման վարձավճարից

Ախալքալաքի աշակերտների ջանքերով Վրաստանում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են ուսման վարձավճարից

Ախալքալաքի դպրոցներից մեկում 5 աշակերտի ջանքերի շնորհիվ Վրաստանի բոլոր դպրոցականները, որոնք այլ երկրների քաղաքացիներ են, ազատվում են դպրոցի վճարից:

Վրաստանի Սահմանադրական դատարանը ախալքալաքցի աշակերտների հայցի հիման վրա այս տարվա սեպտեմբերին որոշում է կայացրել, որի համաձայն` երկրում բնակվող օտարերկրյա քաղաքացիները ազատվում են ուսման վարձավճարից հանրակրթական դպրոցներում:

Սահամանադրական դատարանը լուծում է տվել խնդրին, որը դեռևս 2010-ից սկսել է անհանգստացնել Ջավախքի բազաթիվ բնակիչների, քանի որ գումար վաստակելու միջոցներ որոնելով` շատերը ստիպված են եղել Հայաստանի, Ռուսաստանի և այլ երկրների քաղաքացիություն ընդունել, և նրանց երեխաները ևս հանդիսանում են այդ երկրների քաղաքացիներ:

Հիշեցնենք, որ 2010-ի ապրիլի 20-ին ընդունված՝ «Ընդհանուր կրթության մասին» օրենքի համաձայն` պետությունը այլևս չէր վճարելու հանրակրթական դպրոցների աշակերտների ուսումը, ովքեր օտարերկրյա քաղաքացիներ էին, և նրանք իրենք պետք է վճարեն ուսման վարձը, իսկ ով չի կարողանա վճարել, այլևս աշակերտ չի համարվի, այլ կարող է դասերին ներկա գտնվել՝ որպես ազատ ունկնդիր: Այն ժամանակ այս որոշումը մեծ բողոքի ալիք էր բարձրացրել:

Սամցխե-Ջավախքում ազգային պաշտպանի ներկայացուցիչ Արմեն Մարանգոզյանի օգնությամբ 5 աշակերտ` ՀՀ և ՌԴ քաղաքացիներ, սեպտեմբերի 19-ին հայց են ներկայացրել Վրաստանի Սահմանադրական դատարան, որտեղ նրանց շահերը պաշտպանվել են, քանի որ Վրաստանի Սահմանադրության համաձայն` երեխան, եթե անգամ նա վրաց քաղաքացի չէ, կրթության իրավունք ունի:

Կարճ հասցե: javakhq.info/u/3735.html
Ախալքալաք Ռուսաստան Ջավախք դպրոց Ջավախք

Վերջին Լուրեր

1 2 3 4 5 >
Ամբողջը` 5838 : Ցուցադրված է` 1 - 15 :